2242 դիտում
18:40 30-03-2017
Նովոսելցովո ջրատարի վթարը վերացվել է նախատեսված ժամկետից շուտ
Ջրամատակարարումը կվերականգնվի մարտի 31-ին` մինչև ժամը 06.00-ն:
Օրերս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարածեց հայտարարություն Լոռու մարզի 13` Վահագնի, Վահագնաձոր, Ձորագյուղ, Եղեգնուտ, Փամբակ, Ձորագետավան, Գուգարք, Անտառամուտ, Կուրթան, Ամրակից, Հոբարձի, Գուլագարակ, Վարդաբլուր գյուղական համայնքների և Վանաձոր քաղաքի ավելի քան 40 տոկոս բնակչության ջրամատակարարումը մարտի 30-ին` ժամը 08.00-ից դադարեցնելու մասին:
Պատճառը Նովոսելցովո-Վանաձոր խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարներին էին:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ճանապարհաշինարարները վնասել էին 1000 մմ տրամագծով մայր ջրատարը` Փամբակ և Վահագնաձոր գյուղերը սնուցող հատվածներում:
Ջրամատակարարման բնականոն ընթացքը վերականգնելու համար անհրաժեշտ էր դադարեցնել Նովոսելցովոյից ջրի մատակարարումը:
Այսօր, ինչպես և պլանավորվել էր, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» տեղամասի աշխատակիցները, տեխնիկական տնօրեն Արթուր Ենոքյանի գլխավորությամբ, վնասված ջրատարի 3 հատվածներում կազմակերպեցին վթարավերացման աշխատանքներ:
Գործի արագ և ճիշտ կազմակերպման շնորհիվ` հաջողվեց աշխատանքները ավարտել նախատեսված ժամկետից շուտ:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է` ջրամատակարարումը Վանաձորի` Նովոսելցովո ջրատարից սնվող թաղամասերում և վերոհիշյալ 13 գյուղերում կվերականգնվի մարտի 31-ին` մինչև ժամը 06.00-ն:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
94820 դիտում
22:07 02-03-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. հերթական վթարը՝ Նովոսելցովո ջրատարի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1768 դիտում
17:14 06-08-2018
Վահրամաբերդ- Հովունի 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ
715 դիտում
16:00 19-05-2023
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կստեղծվի նախատեսված ժամկետից շուտ՝ հունիսի 15-ից. նախագիծ
Այս բաժնից
661 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
928 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1153 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ