211652_close_icon
views-count245794 դիտում article-date 19:32 01-03-2020

Սպանություն Արարատի մարզում. 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա Ս.-ն էր, ով՝ նախնական տեղեկություններով, հանկարծամահ էր եղել: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մինչ դատաբժիշկը կզններ դին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ունենում են կասկածներ, որ Սոնա Ս.-ն հանկարծամահ չի եղել և ժամեր անց դատաբժիշկը իրավապահներին հայտնում է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Ժամերի ընթացքում Մասիսի ոստիկաններն ու քննիչնները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ին: Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ Սոնան Ս.-ն և Գայանե Զ.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ անելու միջոցով սպանել է 75-ամյա կնոջը: Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանության կասկածանքով ձերբակալվածը սպանվածի հարսն է: Փաստի առթիվ քննիչ Ն. Նադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր