4138 դիտում
17:30 04-08-2014
Հարսը թալանել է սկեսուրին, սկեսրայրին ու ամուսնու բարեկամներին
Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով ամուսնու բնակարանում, միասնական հանցավոր դիտավորությամբ` շարունակաբար, մաս-մաս գաղտնի հափշտակել է նույն բնակարանում գտնվող իր ամուսնու ծնողների ննջասենյակում պահված և վերջիններիս պատկանող առանձնապես խոշոր չափի` 91.276.754 ՀՀ դրամին համարժեք 254.963 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա և թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա և արծաթյա սպասքի պարագաները:
Դրանից բացի՝ Հասմիկ Հարությունյանը, խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ում բնակվող ամուսնու մորաքրոջ հետ, որի ընթացքում վերջինիս խնդրել է իրեն ուղարկել 4.000 ԱՄՆ դոլար գումար` խոստանալով մարել գումարը, այդ գումարի անհրաժեշտությունը բացատրելով ամուսնու պարտքերը մարելու պատճառաբանությամբ: Նույն ժամանակահատվածում ստանալով նշված գումարը՝ այն ծախսել է իր անձնական կարիքների համար ու այն չի վերադարձրել` այդ կերպ խաբեությամբ հափշտակելով վերջնիս պատկանող 1.548.000 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլարը:
Բացի այդ՝ Հ. Հարությունյանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ հեռախոսազրույց է ունեցել ամուսնու ազգականների հետ, որոնց ընթացքում վերջիններիս խնդրել է պարտքով 1 ամիս ժամանակով 15.000 ԱՄՆ դոլար` որպես պատճառաբանություն նշելով, թե իբր նշված չափի գումարներ վերցնելով մարել է ամուսնու եղբոր պարտքը և ներկայումս իր պարտատերերը պահանջում են վերադարձնել այդ գումարը, սպառնում են իր և իր երեխաների կյանքին ու առողջությանը: Հետագայում Հ. Հարությունյանը ստացել է նշված գումարը, այն ծախսել է իր անձնական կարիքների համար ու հետագայում այն չի վերադարձրել` այդ կերպ խաբեությամբ հափշտակելով վերջիններիս պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարը` 4.812.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլարը:
Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 177 հոդվածի 3 -րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով եւ 178 հոդվածի 2 մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համկարգից:
Նմանատիպ նյութեր
2618 դիտում
18:57 11-06-2015
Մարտունիում հարսը ծեծել է նախկին սկեսուրին եւ ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի եւ վիզը կկտրի
245794 դիտում
19:32 01-03-2020
Սպանություն Արարատի մարզում. 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին
1291 դիտում
13:52 23-01-2023
Ռուսաստանում հարսը քաղաքական թեմայով վեճի ժամանակ դանակահարել է սկեսուրին
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»