Մարտունիում հարսը ծեծել է նախկին սկեսուրին եւ ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի եւ վիզը կկտրի
Լալա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում իր երեխայի տեսակցությունը արգելելու պատճառով վիճաբանության մեջ է մտել իր նախկին ամուսնու մայր Կարինե Պետոյանի հետ, որի ընթացքում ձեռքով 2 անգամ հարվածել է վերջինիս դեմքին, ճանկռել ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ քերծվածքներ:
Բացի այդ, ձեռքում պահելով գործով չպարզված շագանակագույն բռնակով շուրջ 13 սմ երկարությամբ դանակ՝ Կարինե Պետոյանին սպառնացել է, որ կսպանի, վիզը կկտրի:
Լալա Հովսեփյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 118-րդ եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: