211652_close_icon
views-count49018 դիտում article-date 20:46 29-02-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 26-ամյա վարորդի Mercedes-ն ու 28-ամյա վարորդի Renault-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող գազալցակայանի դիմաց բախվել են Զորավանն գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TX 538 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Վաչագան Գ.-ի վարած Renault մակնիշի 36 AG 064 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 49-ամյա Ա. Զ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր