211652_close_icon
views-count24073 դիտում article-date 15:28 11-07-2016

Ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի արձանի մոտ բախվել են 43-ամյա վարորդի Renault-ը և 57-ամյա վարորդի Lexus-ը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտ, բախվել են Երևան քաղաքի Գրիբայեդովի 5-րդ շենքի բնակիչ 43-ամյա Ժիրայր Ղուկասյանի վարած Renault մակնիշի 34 TD 829 համարանիշի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 57-ամյա Գագիկ Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 55 QQ 559 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդ Ժ. Ղուկասյանին և նրա երկու ուղևորներին տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է մեկնել Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազաբալոնի փականը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթոր Պետրոսյանի և դասակի ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր