Հունաստանը կանխել է ավելի քան 4000 սիրիացի փախստականների մուտքը երկիր
Հունական իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայից ավելի քան 4000 սիրիացի փախստականների մուտքը երկիր։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցների։
Կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փետրվարի 28-ին Հունաստանը ենթարկվել է անօրինականորեն կազմակերպված սիրիացի փախստականների զանգվածային գրոհի, որը իր երկիրը կարողացել է կանխել։
Նշվում է, որ Հունաստանի ոստիկանության և փախստակաների միջև փետրվարի 29-ի առավոտից բախումներ են տեղի ունենում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բացել է իր երկրի սահմանները Եվրոպայի առաջ։
«Մենք այն իրավիճակում չենք, որ կերակրենք հազարավոր փախստականների»,-հայտարարել էր նա։