Հունաստանը ԵՄ-ի հատկացրած 30 մլն դոլարով փախստականների համար կենտրոններ կբացի
Հունաստանի իշխանությունները Եվրամիության կողմից հատկացվելիք 30 մլն եվրոն կուղղեն փախստականների կենտրոններ բացելուն և նրանց ընդունելուն, գրում է Kathimerini թերթը:
Գումարը Հունաստանը կստանա հաջորդ շաբաթ: Ներկա պահին ներգաղթյալների հետ կապված խնդիրները լուծելու համար Հունաստանին է փոխանցվել 2,7 մլն եվրո:
Թերթի տվյալներով՝ 2015 թվականի ընթացքում Հունաստան է այցելել շուրջ 200 հազար ներգաղթյալ, որից 100 հազարը՝ միայն հուլիսի վերջին: Մոտ 60 հազար փախստականներ էլ փրկվել են ծովում:
Փախստականների ընդունման կենտրոններ կբացվեն, առաջին հերթին, Կոս, Լեսբես և Լերոս կղզիներում: