1 տարում Կանադան 35.000-ից ավելի սիրիացի փախստականների է ընդունել
2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի նոյեմբերը Կանադայի կառավարությունն ապաստան է տվել ավելի քան 35 հազար սիրիացի փախստականների, հաղորդում է Ria Novosti-ն։
Կանադայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ փախստականների կեսից ավելին Կանադա է հասել Լիբանանից։
Այս տարվա մարտին Կանադայի միգրացիոն հարցերով նախարար Ջոն Մաքքալլումը հայտնել էր, որ երկիրն ընդունել է մոտ 25000 հազար սիրիացիների, որոնց ապաստան տալու հարցն արդեն որոշված է։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած նիստում Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանն արգելափակեցին Հալեպում 7-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձևը, ինչն առաջացրեց Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դժգոհությունը։