211652_close_icon

Միրչա Լուչեսկու. Իմ մարզած ֆուտբոլիստներից լավագույն Մխիթարյանն է

views-count3895 դիտում article-date 16:23 28-02-2020
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: «Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ: Իհարկե, իմ թիմում եղել են ` Վիլիան, Ֆերնանդինյո, Դուգլաս Կոստա, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն: Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»:

Նմանատիպ նյութեր