Միրչա Լուչեսկու. Ռոնալդուին կարելի է շնորհել «Անազնիվ խաղի համար» մրցանակը. տեսանյութ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Ռեալի» հետ հանդիպման (0:4) ժամանակ մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարքագծին:
«Ռոնալդուին կարելի է շնորհել Non-Fair Play՝ անազնիվ խաղի համար մրցանակը: Նա սադրեց 11 մետրանոց հարվածը, որը իրականում չկար: Ամեն անգամ մրցավարը վախենում էր նրա բողոքներից և «Ռեալի» օգտին որոշումներ կայացնում:
Բացի 11 մետրանոցից, Ռոնալդուն սադրեց Ստեպանենկոյի առաջին դեղին քարտը, ինչպես նաև տուգանային հարված, որը չկար: Բան չունենք ասելու, նա մեծ խաղացող է, սակայն, ցավոք սրտի, նա փորձում է ցանկացած մեթոդով հասնել դրական արդյունքի, ինչը հարվածում է հենց իրեն», ասել է Լուչեսկուն: