Միրչա Լուչեսկու. Գվարդիոլան ավելի մեծամիտ է, քան` Մոուրինյոն
Սանկտ-Պետերբուգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի և Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Մոուրինյոն զարմանալի մարդ է, սակայն ֆուտբոլի մասին իմ պատկերացումները բացարձակեպս տարբերվում են նրանից: Ես հարձակողական ոճի հոգեբանություն ունեմ: Իմ բոլոր թիմերը ռեկորդային քանակի գոլեր են խփել: Ես միշտ ցանկանում եմ ստեղծագործել:
Մոուրինյոն ավելի մեծամիտ է թվում, քան` Գվարդիոլան, սակայն իրականում ճիշտ հակառակն է: Ընդ որում, երկուսն էլ բարձրակարգ մարզիչներ են», ասել է Լուչեսկուն: