Դատավոր Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում
Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին մասնակի բավարարեց առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1006545.html]Արմենպրես[/url]»-ը, Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը:
Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թվականի փետրվարին՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական տույժ:
Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: