Արարատ Մելքումյանն ազատվել է ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Ժիրայր Պողոսյանը
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արարատ Մելքումյանը ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի.
Արարատ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում։
[b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար»։
[b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար»
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար»։