211652_close_icon
views-count1426 դիտում article-date 15:19 27-02-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գաջեգործների փողոցում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 13.20-ին, Գաջեգործների փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Կարեն Ջ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր