211652_close_icon
views-count1799 դիտում article-date 16:23 20-08-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ն. Զարյան փողոցում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 19-ին Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի մի սրճարանի տարածքում հայտնաբերել և ՔՈ գլխավոր վարչություն բերման են ենթարկել 39-ամյա Գևորգ Գ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 210.1-րդ հոդվածի (Հանցավոր միջավայրում բարձրագույն դիրք զբաղեցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է Գլխավոր դատախազություն, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր