211652_close_icon
views-count1332 դիտում article-date 17:23 20-03-2015

Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկում

Ոստիկանության Էրեբունու և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գաջեգործների փողոցի թիվ 76 տնից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Էմին Կ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /թմրանյութ ապօրինի պահելը, պատրաստելը, փոխադրելը/: Հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր