211652_close_icon
views-count3257 դիտում article-date 22:43 26-02-2020

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել, աշխատակիցները ոստիկանության դիմաց են. Ուղիղ

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: «Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ: Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գրիգորյանը: Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը: Ավելի վաղ Գրիգորյանը գրել էր նաև, թե Ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=NLtD7H0OF48&feature=emb_logo]Tert.am-[/url]ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր