211652_close_icon
views-count38706 դիտում article-date 18:09 02-07-2021

Ոստիկանական՝ «Ջուրն իր ճամփան կգտնի» հատուկ օպերացիա Վայոց Ձորի մարզում. բերման է ենթարկվել Սյունիքի ջրօգտագործման ընկերության փոխտնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 1-ին, ոստիկանության  և ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները իրականացրել են «Ջուրն իր ճամփան կգտնի» հատուկ օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 17:00-ի սահմաններում Վայոց  Ձորի մարզի բնակիչ, 43-ամյա Ռոմիկ Մ.-ն ահազանգել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ  10 րոպե առաջ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում վազանց  կատարելու շուրջ ծագած պարզաբանումներ կատարելու ժամանակ Lexus մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  զենքով սպառնացել է իրեն, ապա դեպի Վայք քաղաքի ուղղությամբ դիմել փախուստի: 

Սիսիանի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  ծառայողները տաք հետքերով պարզում են Lexus-ի համարանիշները և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու արդեն   համատեղ՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խաչմերուկում հայտնաբերում են նշված ավտոմեքենան ու նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկում Գորիս քաղաքի բնակիչ,  62-ամյա Սերժիկ Ա.-ին:

Արդեն բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է  «ԻԺ - 79-8» տիպի ատրճանակ և այն կրակելու համար նախատեսված  3 հատ փամփուշտ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Սերժիկ Ա.-ն աշխատում է Սյունիքի ջրօգտագործման ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, իսկ ատրճանակն էլ օրինական հաշվառված է նրա անվամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի  հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Պարզվում է նաև  Ռոմիկ Մ.-ի հայտնած տեղեկությունը՝ արդյոք այն համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր