211652_close_icon
views-count2783 դիտում article-date 20:50 26-02-2020

ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրների

Փետրվարի 26-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ: ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվեց նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Պաղետինի ԱԳ նախարարը ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումներ և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանն ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Նմանատիպ նյութեր