211652_close_icon
views-count1081 դիտում article-date 15:10 12-11-2021

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին, անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրության արդիական հարցերի

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։

ԱԳ նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների հարուստ պատմամշակութային կապերը և ավանդական բարեկամությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի և կարևորել հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:

Քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր