211652_close_icon

Հայտնի է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count2803 դիտում article-date 10:37 26-02-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեզ տված հարցազրույցում, խոսելով լքված պոչամբարներից, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Մեր նախարարության փորձագետները գույքագրել են Հայաստանում խորհրդային ժամանակահատվածից մնացած 49 պոչամբար և թափոնակույտ: Գույքագրվել է, եռաչափ մոդելավորվել, բաղադրությունները ստուգվել են: Տվյալները համադրվել են երկրաբանական ֆոնդում առկա տվյալների հետ: Դրա հիմամբ իմ հրամանով ստեղծվել է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկ: Ռեկուլտիվացումը պետք է իրականացվի այնպես, որ հետագայում այդ տարածքները հնարավոր լինի օգտագործել: Իսկ դա ենթադրում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա: Աշխատանքներ, որոնց հետևանքով այդ տարածքները կգործածվեն: Այդ տարածքներից են Սոթքի լքված պոչամբարը, Տանձուտինը, Կավարտի պոչամբարը․․․ Վերջինիս ռեկուլտիվացման համար այնտեղ, օրենսդրորեն, պարտավորություն կա 70 հեկտար անտառվերականգնում անել»: Նախարարը հավալեց նաև, թե գործող պոչամբարների կառավարման հետ կապված էլ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել: Գործող պոչամբարների հետ կապված հանքերը շահագործողներն ունեն ռեկուլտիվացիոն որոշակի պարտավորություններ: Հիմա մշակում են կենսաբանական ռեկուլտիվացման կարգը: Զուգահեռ վերանայում են ռեկուլտիվացմանն անհրաժեշտ դեպոզիտային վճարներին առնչվող հարցեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր