Առաջնային լուծում պահանջող հարցերը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմի հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու: Չնայած հրադադարի հաստատմանը, դեռ լուծված չեն զոհվածների դիերի եւ գերեվարվածների փոխանակման հարցերը, բաց է մնացել նաեւ անհետ կորածների խնդիրը: Առանձնակի քննարկումների առարկա է իրենց բնակավայրերը Արցախի շրջաններից բռնագաղթած բնակչության վերադարձի խնդիրը:
Այսօր հաղորդակցության ուղիների խնդիրը, թերեւս, հայկական կողմի օրակարգի վերջին հորիզոնականում է: Այն կարող է օրակարգ մտնել միայն հիմնական հարցերի՝ Արցախի բուն տարածքներից բռնի տեղահանվածների խնդրի լուծումից եւ կարգավիճակի որոշումից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]