211652_close_icon
views-count300638 դիտում article-date 23:08 25-02-2020

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Shantnews.am

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ ՀԸ-ով հեռարձակվող [url=https://www.shantnews.am/news/view/610275.html]«Հեռանկար» [/url]հաղորդման տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում, հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են. «Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36 հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից: Մեծ մասը «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է», – հավելել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը: Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել. ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ավելի ուշ ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.youtube.com/watch?v=y5ePg-V7npM&feature=emb_title]կայքում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր