3662 դիտում
16:56 28-01-2020
Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածով
Թուրքիայի Կապադովկիայի շրջանում ճամփորդող 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Աքսարայի նահանգապետ Ալի Մանտին:
«Հիվանդության ախտանշանները ի հայտ են եկել զբոսաշրջիկներից մեկի մոտ, իսկ որպես նախազգուցնող քայլ զբոսավարը, ավտոբուսի վարորդը և զբոսաշրջիկի հետ կապի մեջ գտնվող ևս 8 մարդ մեկուսացվել են»,-ասել է Մանտին:
Քաղաքացիներից վերցված անալիզները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչ անալիզների արդյունքները ստանալը, զբոսաշրջիկները կլինեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
11:37 22-10-2014
Թուրքիայում Էբոլա վիրուսի կասկածով քաղաքացիներ են հոսպիտալացվել
2011 դիտում
10:48 23-10-2014
Թուրքիայում Էբոլա վիրուսի կասկածով կին է հոսպիտալացվել
301178 դիտում
23:08 25-02-2020
Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Shantnews.am
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1999 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1117 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին