211652_close_icon

ՌԴ Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

views-count75819 դիտում article-date 22:30 25-02-2020
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առեղծվածային հանգամանքներում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն: Ինչպես հայտնում է [url=https://vestivrn.ru/news/2020/02/25/pod-voronezhem-pri-vyezde-iz-doma-v-inomarke-rasstrelyali-24-letnego-syna-biznesmena/]Вести Воронеж[/url]-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երբ երիտասարդը մեքենայով փորձում էր դուրս գալ իր տան բակից: Անհայտ անձը կրակել է Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ, որում գտնվել է երիտասարդը: Ստացած հրազենային վնասվածքից վերջինս տեղում մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդը հայ ձեռնարկատիրոջ որդին էր: Նրանց ընտանիքը երկար ժամանակ բնակվել է Վորոնեժում: Տան մոտակայքում գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթները կարծում են, որ կատարվածն առնչություն ունի հոր բիզնեսի հետ:

Նմանատիպ նյութեր