211652_close_icon
views-count11257 դիտում article-date 22:20 12-12-2015

Վորոնեժում ադրբեջանցի քրեական հեղինակությանը սպանել են՝ ջախջախելով գլուխը, դեմքը

Վորոնեժում գտնվող «Անտառային հեքիաթ» սրճարանում հրազենից արձակված կրակոցով սպանվել է ադրբեջանցի 37-ամյա քրեական հեղինակություն, տեղեկացնում է РИА «Воронеж» լրատվամիջոցը: Իրավապահներն այս պահին որոնում են մարդասպանին և կատարվածի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Ռուսաստանի Քննչական կոմիտեի Վորոնեժի քննչական վարչությունից հայտնել են, որ սպանվածին հայտնաբերել են սրճարանի մուտքի մոտ, դեկտեմբերի 11-ին: Հարուցվել է քրեական գործ «կանխամտածված սպանություն» հոդվածի հատկանիշներով, կատարվում է հետաքննություն: РИА «Воронеж»-ի տեղեկություններով, քրեական հեղինակությունը կոնֆլիկտ է ունեցել իր հայրենակիցների հետ: Նրանք հանդիպել են սրճարանում՝ վիճելի հարցերը քննարկելու համար: Ըստ ամենայնի, կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Ադրբեջանցուն գնդակահարել են սրճարանի պահեստային մուտքի մոտ, որից հետո կոտրել են գլուխն ու դեմքը՝ անճանաչելիության աստիճան: Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց մեքենաներով: Վորոնեժում ապրում են սպանվածի հարազատները: Ինքը ապրել է Մոսկվայում:

Նմանատիպ նյութեր