4021 դիտում
16:28 25-02-2020
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը
91 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը։ Այդ մասին հայտնլ է Եգիպտոսի հանրային հեռուստատեսությունը։
Ինչպես հաղորդել է el-Watan թերթը, Մուբարաքը վախճանվել է երկարատև հիվանդության հետևանքով։
Այս տարվա հունվարի վերջին նախկին նախագահի ստամոքսից հեռացրել էին ուռուցքը, ինչից հետո նա երկար ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել է 30 տարի՝ 1981-2011 թվականներին։ 2011 թվականի փետրվարին զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նա հրաժարական է տվել, իսկ հրաժարականից անմիջապես հետո ձերբակալվել է կոռուպցիայի և ցուցարարների սպանության մեղադրանքներով։
Մուբարաքը բանտում անցկացրել է մոտ 6 տարի։ 2017 թվականին նրան ազատ են արձակել, իսկ վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր մայրաքաղաք Կահիրեում գտնվող Գելիոպոլիս թաղամասի իր առանձնատանը։
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
15:29 09-05-2015
Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
3737 դիտում
20:46 09-01-2016
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռն անփոփոխ է թողնվել
2175 դիտում
16:08 24-03-2017
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել 6-ամյա կալանքից հետո
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել