Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռն անփոփոխ է թողնվել
Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը մերժել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների՝ կաշառակերության գործող հրապարակված դատավիճների բողոքարկումը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ դատարանը գործի կրկնակի քննության արդյունքում նրանց դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:
Հետաքննության վարկածով՝ Մուբարաքը և նրա 2 որդիները յուրացրել էին 125 մլն եգիպտական ֆունտը (մոտ 18 մլն ԱՄՆ դոլար), որը պետբյուջեից հատկացվել էր նախագահական պալատների վերանորոգման համար: