Հոսնի Մուբարաքը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Եգիպտական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի՝ կոռուպցիայի գործով կրկնակի քննությունն անցկացնելուց հետո նրան ու իր 2 որդիներին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:
Խոսքը գնում էր, այսպես կոչված, դղյակների մասին: Հետաքննության կարծիքով՝ Մուբարաքը և նրա 2 որդիները յուրացրել են շուրջ 18 մլն ԱՄՆ դոլարի պետական միջոցները, որոնք հատկացվել էին նախագահական 2 նստավայրերի վերանորոգման համար:
2014 թվականի մայիսին Մուբարաքնո ւ իր որդիներն արդեն դատապարտվել էին 3 և 4-ական տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը ավելի ուշ ուղարկվել էր վերանայման: