211652_close_icon
views-count2782 դիտում article-date 21:09 09-03-2020

Հրավիրում եմ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը. իրավապաշտպան Արսեն Բաբայանը Արման Բաբաջանյանի գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Իրավապաշտպան, սահմանադրական քարոզարշավի «Ոչ»-ի կողմի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը. Արսեն Բաբայանը գրել է. «Հրավիրում եմ ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրությունը։ Հորդորում եմ ստորև ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին և սեղմ ժամկետներում քրեադատավարական ընթացակարգով իրականացնել քննություն։ Այսպես. 1in.am-ը վերաթողարկեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցը, որում ասվում է. 08:40 րոպեին Լրագրողը - Մենք տեսնում ենք նոր հետաքրքիր զարգացումներ։ Մենք տեսնում ենք, որ «ՈՉ»-ի չկայացած շտաբում, այսպես ասած ճամբարում հավաքվել են հենց քրեաօլիգարխիկ տարրերը, ՔՐԵԱԿԱՆ էլեմենտները և այսպես ասած վերջին մարտն են ուզում մղել վերջին դիրքապահի տրամաբանությա... Արման Բաբաջանյանը - Շատ կարևոր դիտարկում արեցիք։ Մենք վերջին օրերին լսում ենք տարբեր քրեական հանցագործների կողմից մոբիլիզացիա «ՈՉ»-ի շուրջ. Նրանք ամենավերջին, էսպես ըըըըըը, ամենաստոր ուղերձներն են հղում իրենց բակերում և իրենց տիրապետության տակ, այսպես կոչված շրջաններում, և մարդկանց ուղղակի ՍԱՐՍԱՓ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ են, որպեսզի ապրիլի 5-ին նրանք ուղարկի չմասնակցեն։ Եվ սա հստակ ազդակ է մարդկությանը, որ քրեական աշխարհը ոտքի է կանգնել և մոբիլիզացվում է «ՈՉ»-ի շուրջ։ Ակնկալում եմ ստանալ նաև նյութերի նախապատրաստական փուլում Արման Բաբաջանյանի բացատրագրերը, եթե քրեական գործի հարուցումը կմերժվի»։ Արսեն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին և խնդրել, որ վերջինս հնարավորինս արագ իր հայտարարությունը ներկայացնի գլխավոր դատախազին, ինչպես նաև քննության արդյունքների մասին իրազեկի իրեն և հանրությանը։

Նմանատիպ նյութեր