211652_close_icon
views-count4159 դիտում article-date 11:13 25-02-2020

Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները. «Armenia Airways»

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armeniaairways/posts/579751062883964]էջում [/url]տեղեկացնում է, որ որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները: Ավիաընկերության հայտարարությունում ասվում է. «Ուշադրություն հարգելի ուղեւորներ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա Չորեքշաբթի եւ Ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ եւ Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»:

Նմանատիպ նյութեր