6226 դիտում
10:25 04-12-2019
Fly Armenia Airways-ը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ», կբացի 200 աշխատատեղ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով հայկական ավիաշուկա մուտք կգործի նոր հայկական ավիաընկերություն: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Սակայն Տաթևիկ Ռևազյանը չասաց, թե որ ընկերության մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերության կառավարիչները բրիտանացիներ են: Մեզ հայտնի դարձավ, որ հունվարի կեսերին ընկերությունը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ» ինքնաթիռ:
Ընկերությունը չվերթները նախատեսում է սկսել մարտի վերջից և մտադիր է աշխատանքի ընդունել օդանավ շահագործելու վկայական ունեցող աշխատողների: Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին կբացի ավելի քան 200 աշխատատեղ:
Այստեղ տեղին է ընդգծել՝ եթե հնարավորություն կա հայկական ավիաընկերություն ունենալ և բացել 200 աշխատատեղ, ապա այդ դեպքում ինչու է քաղավիացիան իռլանդական լոուքոսթերին բերում հայկական ավիաշուկա: Մյուս կողմից` չի բացառվում նաև, որ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ առաջացնեն նոր ստեղծվելիք ընկերության համար: Ի դեպ, այս խնդիրը սկսել է մտահոգել ավիացիոն մասնագետներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4393 դիտում
11:13 25-02-2020
Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները. «Armenia Airways»
1126 դիտում
22:31 11-09-2023
Armenia Airways ավիաընկերությունը սեպտեմբերի 24-ից գործարկում է Սոչի-Երևան չվերթերը
Այս բաժնից
877 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
787 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»