211652_close_icon
views-count30138 դիտում article-date 20:58 20-02-2020

Առավոտ լուսո հարցազրույց. Գևորգ Հարությունյան, Ժոր Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առավոտ լուսո հարցազրույց. Գևորգ Հարությունյան, Ժոր Մարտիրոսյան. Հայկական "EduVanHub" շարժական կրթարանը առաջին անգամ կրթական ծրագրեր է իրականացրել Հայաստանի սահմաններից դուրս։ Հայ երիտասարդներից կազմված խումբը՝ իրենց մինիվեն մեքենայով, անցել են ավելի քան 8000կմ և ոչ-ֆորմալ կրթական ծրագրեր են իրականացրել Ուկրաինայի գյուղական համայնքներում, որտեղ մեդիագրագիտության և վիդեոբլոգինգի դասընթացներ են իրականացրել տեղի երեխաների համար։ Ավելի վաղ նման կրթական ծրագրեր իրականացրել էին նաև Հայաստանի Շիրակի և Լուռու մարզերի ավելի քան 10 գյուղական համայնքներում։ EդuVanhub ծրագրի նախագահ Գևորգ Հարությունյանը վստահեցնում է, որ ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ այն համարվել է տարվա լավագույն կրթական նախաձեռնություններից մեկը։ Վիդեոբլոգեր Ժոր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հայաստանի սահմաններից դուրս նման ծրագրերի իրականացումը խթանում է նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, քանի որ դասընթացների ընթացքում մասնակիցները տեսանյութերի միջոցով ծանոթանում են նաև հայկական մշակույթին, ավանդույթներին և փառատոններին։ Մանրամասները՝[url=https://www.youtube.com/watch?v=I84RHTspvsk&fbclid=IwAR3lDKtVOis7ZkAs7-vZ7ECMZCUBuccB-lXT_ZfbhYanUDOBgPG8LvqE6XA] Armenian Public TV[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր