ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Առավոտ լուսո»․ Լուսինե Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։
Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»:
Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Արշալույս Մարգարյանը, այլազգի բանաստեղծներ (Էդուարդաս Մեժելայտիս, Անտոն Խիժնյակ, Միխայիլ Մատուսովսկի):
Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան։