211652_close_icon
views-count3843 դիտում article-date 15:10 20-02-2020

2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, այնքան, ինչքան նախատեսվել էր

2019 թվականին ՀՆԱ-ի աճը 7,6 տոկոս է կազմել, ըստ նախնական տվյալների՝ բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին կառավարության այսօրվա հերթական նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի հենց նոր հրապարակած արդյունքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք աճը իրենց նախատեսածից շատ է, և պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին: Ամեն դեպքում, վարչապետը արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ և հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է Հայաստանում նման աճ արձանագրվել: Կառավարության անդամները վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7,6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել և համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր