211652_close_icon
views-count4936 դիտում article-date 14:31 20-02-2020

Մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 23-ին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում 4 օր՝ մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային: Հիշեցնենք, որ նմանատիպ որոշում էր կայացվել նաև հունվարին, երբ հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել էր փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Արդյունքում հունվարի 25-28-ը հայտարարվել էր ոչ աշխատանքային: Նշենք, որ մայիսի 28-ը տոն է՝ Առաջին հանրապետության օրը:

Նմանատիպ նյութեր