Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի 19 –ից մինչև մարտի 7 –ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ հիմնական նպատակը աղջիկների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելն է:
Ծաղկաձորյան հավաքից հետո աշխատանքները կշարունակվեն Երևանում: Պարապմունքները կունենան տեխնիկան հղկելու և կիլոգրամներն աստիճանաբար ծանրացնելու նշանակություն:Կհաջորդի Մոսկվայում ապրիլի 3-ին սկսվելիք Եվրոպայի առաջնությունը: Հույս կա, որ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու ուղեգրի կարժանանան: Նրանցից յուրաքանչյուրն արդեն մասնակցել է մրցակարգով սահմանված միջազգային վարկանիշային մրցաշարերից հինգին և մոսկովյան ստուգատեսը թվով վերջինը ` վեցերորդը կլինի:
Գլխավոր մարզիչն անդրադարձավ Երևանում անցկացված Հայաստանի առաջնությանը: Մեր երկրում կանանց ծանրամարտի աշխարհագրությունն ընդարձակվել է: Հայտավորված շուրջ 50 մարզուհիները ներկայացնում էին Գյումրին, Արարատը, Էջմիածինը, Քասախը, մի քանիսն էլ ` Երևանն ու Վանաձորը:
Ընդհանրապես մեծ է տեղերում աշխատող մասնագետների դերը: Որքան շատ լինեն տեխնիկապես գրագետ մարզուհիները, այնքան հեշտ ու արդյունավետ կլինի հավաքականի մարզիչների գործը: Այդ պարագայում կավելանան նաև նվաճումները:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կանայք պատրաստվում են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
2020.02.19 18:48


Twitter
Вконтакте
Одноклассники