2419 դիտում
17:02 25-10-2015
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը. ֆոտոշարք
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ թիմի տղաները լավ մարզավիճակում են:
«Մենք աշխարհի առաջնությանն ենք մեկնում մեր 5 վարկանիշի հետևից: Գիտենք, որ անցած տարվա 5 վարկանիշ դեռ չի նշանակում, որ ունենք այդ վարկանիշները: Մենք պետք է կարողանանք առաջին հերթին հաստատել այդ տեղերը: Միանշանակ, լավ մարզավիճակում են. տղաներն այնպիսի մարզավիճակում են, ինչպիսին չեն եղել մինչ օրս»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին ասել է Ալավերդյանը:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Վանիկ Ավետիսյան (69 կգ), Տիգրան Մարտիրոսյան, Անդրանիկ Կարապետյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան (+105 կգ):
Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն: Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
7760 դիտում
14:40 07-09-2017
Հայաստանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից
1750 դիտում
22:32 22-03-2023
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնում է Դյուրես՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
2514 դիտում
00:06 23-01-2016
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
22630 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3013 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2398 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»