2282 դիտում
14:35 19-02-2020
Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Բացելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր նստաշրջանի մեկնարկին, եւ մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեությանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի փետրվար, ապրիլ եւ, ըստ անհրաժեշտության, նաեւ մայիս ամիսներին ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:
Անցնելով առաջիկա նիստի օրակարգում առաջադրված հարցերի քննարկմանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը ու արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են հանձնաժողովներում քննարկված նախագծերը եւ դրանց վերաբերյալ հանձնաժողովների տված եզրակացությունները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
Նմանատիպ նյութեր
2278 դիտում
21:55 30-06-2016
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստը
5811 դիտում
20:27 25-06-2020
ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ 3 անդամի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից. Փաշինյան
2773 դիտում
17:31 30-01-2022
ԱԺ-ն Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել. մեկ օր անց նրա լիազորությունները կդադարեն. News.am
Այս բաժնից
745 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
832 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
832 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet