5424 դիտում
10:15 19-02-2020
Արտակ Դավթյանին հասկացրել են, որ նրա օրերը հաշված են. մանրամասներ լարված նիստից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով և մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների և Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից:
Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված և ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել: Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար:
Եվ ավելին, կանոնադրության մեջ սահմանված Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է: Այսինքն՝ Գլխավոր շտաբը և անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաև զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, և իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը:
Մենք տեղեկացանք նաև, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաև պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաև հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը ևս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի և հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանից, և նրա օրերը հաշված են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4229 դիտում
13:21 28-03-2014
Եթե ԲՀԿ-ն կարծում է, որ մեր օրերը հաշված են, ուրեմն հաշվել չգիտի. Գալուստ Սահակյան
3060 դիտում
14:53 22-08-2017
ԻՊ-ի օրերը հաշված են. Ջեյմս Մեթթիս
6438 դիտում
13:06 28-04-2022
«Նիկոլի օրերը հաշված են». Հովհաննես Հարությունյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»