3323 դիտում
12:19 19-02-2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա:
«Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հայ-չինական բարեկամության զարգացման և գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2734 դիտում
20:23 24-05-2017
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին
779 դիտում
20:09 09-12-2014
Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
730 դիտում
16:52 11-12-2014
Գագիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Թիան Էրլունին
Այս բաժնից
613 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը
442 դիտում
22:18 22-04-2024
Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ. «Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը