988 դիտում
16:52 11-12-2014
Գագիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Թիան Էրլունին
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին։
Հիշողություններով սկսված զրույցը շարունակվեց երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման, արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, իրավական ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու շուրջ։ Փաստվեց այդ ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը նախկին դեսպանի կողմից, ով հրաժեշտի այցին արժանացավ ՀՀ ՍԴ ոսկե հուշամեդալի։
Երկուստեք կարեւորեցին համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, պայմանավորվեցին սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրների շուրջ համատեղ քննարկումների կազմակերպման մասին։
Հանդիպումն իր բնույթով բարեկամական էր, քանի որ, երբ 1992 թվականին պարոն Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության կողմից առաջին պաշտոնական այցը կատարեց Չինաստան, հայ պատվիրակության հետ աշխատել է նաեւ նորանշանակ դեսպանը։
Նմանատիպ նյութեր
1061 դիտում
20:09 09-12-2014
Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
3055 դիտում
20:23 24-05-2017
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին
3354 դիտում
15:20 19-06-2018
Տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը