211652_close_icon
views-count3124 դիտում article-date 10:04 19-02-2020

Կառավարությունը չի կատարում վարչապետի առաջադրանքները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային և հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը: 2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ և զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, մեքենաների զրահապատմամբ՝ 5 տարվա հարկերից ազատման թույլտվության պարագայում: Մեքենաների 10 տոկոսը, ըստ առաջարկի, պետք է բարեգործական հիմունքներով տրամադրվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, ԱԻՆ-ին և ՊՆ-ին: Սեփականատերերը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հանդիպումից հետո Փաշինյանը հստակ հրահանգել է կազմել հանձնաժողով և աջակցել ծրագրին: Սակայն 2 տարի է արդեն, ինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև այլ հարակից կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը չի կարողանում եզրակացություն տալ, այսինքն, ստացվում է, որ, պատկերավոր ասած, կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ թերի աշխատանքից հիասթափված ինվեստորը ծրագիրը որոշել է փակել և հեռանալ Հայաստանից: Ստացվում է, այս իշխանությունները մտածում են միայն այսրոպեական ձեռքբերումների մասին, չեն գծում հեռահար պլաններ և չունեն հստակ ռազմավարություն, թե ինչ ենք ունենալու մի քանի տարի հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր