2388 դիտում
22:52 18-02-2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Ֆոլկետինգի խոնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18–ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմկրատական կուսակցություն) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) եւ փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ- Լիբերալ կուսակցություն)։
Դանիական կողմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է անկախությունից ի վեր ՀՀ անցած ճանապարհը եւ Թավշյա հեղափոխությունից ու 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից որդեգրած ժողովրդավարական փոփոխությունների օրակարգին, հատկապես դատաիրվական ոլորտում։ Քննարկվել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների շուրջ եւրոպական տարբեր կառույցների հետ համագործակցության շրջանակը։ Դանիայի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել սատարելու Հայաստանի խորհրդարանին՝ ժողովրդավարական ձեռքբերումները բոլոր բնագավառներում կոնսոլիդացնելու գործում։
Արարատ Միրզոյանը հատուկ ընդգծել է, որ նման մակարդակով սա ՀՀ Ազգային ժողովի առաջին պաշտոնական այցն է Դանիայի Թագավորություն՝ խորհրդարանի խոսնակի մակարդակով եվ հույս հայտնել, որ նոր հնարավորություններ կբացվեն երկու օրենսդիր մարմինների միջեւ փորձի փոխանակման եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում սերտ
փոխգործակցության։ Ափսոսանք հայտնելով, որ դանիական խորհրդարանում գոյություն չունի բարեկամական խմբեր ձեւավորելու ավանդույթ, կողմերը հույս են հայտնել, որ փոխշահավետ համագործակցության արդյունավետ հարթակ կարող են հանդիսանալ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջեւ համատեղ հանդիպումների եվ քննարկումների
կազմակերպումը, փոխադարձ այցերը եւ մշտական շփումը տարբեր խորհրդարանական խմբակցությունների միջեւ։
Արարատ Միրզոյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վարվերացնելու եւ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարությանը պաշտոնապես տեղեկացնելու համար։ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դանիական կողմը կաջակցի Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Դանիայի խորհրդարանի խոսնակի խնդրաքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարցեր, այդ թվում՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները, խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ՝ որպես Հայաստանում ընթացող դատաիրավական,
տնտեսական բարեփոխումների հաջողության հասնելու գրավական։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների լայն շրջանակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը եւ Հայաստանի մոտեցումները բացառապես խաղաղ ճանապարհով դրա հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2977 դիտում
11:17 05-02-2022
Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում. ԱԳՆ խոնակ
937 դիտում
09:50 23-09-2023
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ
7617 դիտում
10:43 10-11-2018
Հայաստանն իր քայլով վիրավորել է Մոսկվային և ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին․ «168 ժամ»
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած