211652_close_icon
views-count2008 դիտում article-date 21:34 29-10-2026

Սրբուհի Գալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անցկացվող «Դատական երկխոսություն՝ հանուն բնության» խորագրով քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բնության և կենսաբազմազանության պահպանության գործում դատական իշխանության դերին ու ոլորտի մարտահրավերներին:
Նախարարն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝

1.Օրենսդրության պատշաճ կիրառում․
միջազգային պարտավորությունների ստանձնումն ու համապատասխան օրենսդրության ընդունումը բավարար չեն․ անհրաժեշտ է ապահովել նաև դրանց պատշաճ կիրառումը։

Դատարաններն առանցքային դեր ունեն շրջակա միջավայրին հասցված վնասից տուժած անձանց և համայնքների իրավունքների պաշտպանության գործում։
2.Բնապահպանական և այլ շահերի հավասարակշռություն․
բնապահպանական վեճերի լուծման ընթացքում դատարանները պետք է համակողմանիորեն գնահատեն տարբեր շահերը
հավասարակշռեն շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսական ու սոցիալական շահերը՝ թույլ չտալով, որ տնտեսական կամ պետական շահերը գերակայեն բնապահպանական պաշտպանությանը։

3.Արդարադատության ժամանակին իրականացում․
արդյունավետ արդարադատությունը ենթադրում է ոչ միայն իրավաչափ որոշումների կայացում, այլև դրանց կայացում ողջամիտ ժամկետներում։
4.Դատաիրավական բարեփոխումների առաջնահերթություններ․
դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում,
արդարադատության մատչելիության ապահովում և դատավարության շարունակական թվայնացում։

Ելույթի ավարտին նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է Հայաստանի իրավական ու դատական համակարգը կատարելագործելու և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունն ու օրինական շահերի պահպանումն ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր