211652_close_icon
views-count2233 դիտում article-date 21:20 29-10-2026

«Այս կարգի իշխանությունն ու այս կարգի ընդդիմությունը մեզ, իհարկե, պատիվ չեն բերում». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրն անցավ, հազար մարդ հարցրեց՝ տեսե՞լ եք կռիվն Ազգային Ժողովում, որ այսօր տեղի է ունեցել։ Բոլորին պատասխանեցի՝ ոչ։ Իրոք չէի տեսել, դիտել չէի ցանկացել։ Չեմ ցանկացել տեսնել, թե որքան նվաստ են իմ երկիրը ներկայացնողները։ Ընկերներիցս մեկը, բայց, համոզեց դիտել։

Դիտեցի քիչ առաջ։ Վիրավորական է անչափ։ Այս կարգի իշխանությունն ու այս կարգի ընդդիմությունը մեզ, իհարկե, պատիվ չեն բերում։ Բայց դեռ չեմ հասկացել, թե մեր ո՞ր մեղքի համար է, որ նրանք կան ու դեռ լինելու են մեր կյանքում։ Օգնեք՝ հասկանամ»։
 

Նմանատիպ նյութեր