Ջեյմի Քարագեր. ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» հենց հիմա պետք է հեռացնի Չեմպիոնների լիգայից
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը անդրադարձել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման պատճառով «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայից հեռացնելու հետ կապված իրավիճակին:
«Մինչև հիմա հավատս չի գալիս, որ «Մանչեսթեր Սիթիին» չեն հեռացրել Չեմպիոնների լիգայից: Ի՞նչ կլինի, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգան: Առաջին հարցը, որը կուղղեն Գվարդիոլային. «Սա կե՞ղծ հաղթանակ է»:
Կարծում եմ, որ ՈւԵՖԱ-ն հենց հիմա պետք է «Մանչեսթեր Սիթիին» հեռացնի մրցաշարից: