ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամը առաջարկել է «Ռեալին», «Սիթիին» և «Չելսիին» մինչև ուրբաթ հեռացնել Չեմպիոնների լիգայից
Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Յեսպեր Մելլերն անդրադարձել է 12 ակումբների որոշմանը՝ ստեղծել Սուպերլիգա և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսիի», «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությանը:
«Այդ ակումբներին պետք է հեռացնել Չեմպիոնների լիգայից և ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա ուրբաթ օրը:
Իսկ հետո կտեսնենք, թե ինչպես ավարտել Չեմպիոնների լիգան», ասել է Մելլերը:
Հիշեցնենք, որ եվրոպական 12 թոփ-ակումբներ պաշտոնապես հայտնեցին ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու մասին մասին:
Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախատեսվում է, որ Սուպերլիգան կմեկնարկի օգոստոսին և դրան կմասնակցեն 20 թիմ:
Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 21-23 հանդիպում:
20 թիմերը կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով: