Ջեյմի Քարագեր. Գվարդիոլան Կլաուդիո Բրավոյի պես դարպասապահով ոչինչ չի նվաճի
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի մասին:
«Գվարդիոլան իրեն շատ անողոք պահեց Ջո Հարթի հանդեպ: Այժմ նա պետք է ևս մեկ անողոք որոշում կայացնի, այս անգամ` Բրավոյի հանդեպ:
«Սիթին» պետք է նոր դարպասապահ փնտրի կամ Հարթին վերադարձնի «Տորինոյից»: Եթե Գվարդիոլան ցանկանում է Չեմպիոնների լիգան կամ ԱՊԼ-ը նվաճի, ապա նման դարպասապահով դա նրան չի հաջողվի», ասել է Քարագերը:
Նշենք, որ Բրավոն մասնակցել է ԱՊԼ-ի 18 խաղի և 23 գնդակ բաց թողել` ընդամենը 4 անգամ դարպասը «չոր» պահելով: